Hraparak.am-ը գրում է. Գյանջայում (Գանձակ) ձերբակալել են իր քրոջը սպանած տղամարդուն։ Այդ մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ քաղաքի դատախազությանը հղումով։
Նշվում է, որ վիճաբանության ժամանակ Ալի Ալլահվերդիզադեն (2001 թ.) դանակահարել է Փերի Ալլահվերդիզադեին, ինչի արդյունքում նա մահացել է։
Փաստի հիման վրա Գյանջայի դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 120.1 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։
Հաղորդվում է, որ Ալլահվերդիզադեն կտրել է քրոջ կոկորդը, քանի որ վերջինս օգտվել է Instagram սոցիալական ցանցից։ Ալի Ալլահվերդիզադեն զինվորական է։