ԱՄՆ-ն հետխորհրդային տարածքներում ակտիվացնում է ՀԿ-ները․ Լավրով

ԱՄՆ-ն հետխորհրդային տարածքներում ակտիվացնում է ՀԿ-ները․ Լավրով

ԱՄՆ-ն, առաջ մղելով հասարակական կազմակերպությունների՝ որպես ազդեցության գործիքների գաղափարը, ակտիվորեն փորձում է դրանք ներդնել հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Կենտրոնական Ասիայում:

 

Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հազարավոր հասարակական կազմակերպություններ է ստեղծել, որոնցից մի քանի հարյուրավորներն աշխատում են հետխորհրդային տարածքում, հատկապես շատ՝ Հայաստանում և Ղրղզստանում:

 

«Փորձում են դրանք Կենտրոնական Ասիայի այլ երկրներում ևս ակտիվորեն ներդնել։ Դրանք միայն շատ պայմանական կարելի է ոչ կառավարական անվանել»,- ընդգծել է Լավրովը։