Թուրքիայում ջրհեղեղ է. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում ջրհեղեղ է. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի մի շարք շրջաններում ջրհեղեղների գոյացման պատճառով Դիարբեքիրի և Բաթմանի շրջաններում 2 անձ մահացել է, 50-ը՝ վիրավորվել, դպրոցներում դասապրոցեսը կասեցվել է, չեղարկվել է ավելի քան 180 չվերթ:

 

Իսկ Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող Զոնգուլդակ նահանգի մոտակայքում 12 հոգանոց անձնակազմով բեռնատար նավ է խորտակվել: Վատ եղանակային պայմանների պատճառով հնարավոր չէ նույնիսկ փրկարարական աշխատանք իրականացնել: