Երկրաշարժ

Երկրաշարժ

Իրանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս ամսին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։

 

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 352 հազար մարդ բնակչությամբ Բանդար Աբբաս քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

 

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։