ԱՄՆ-Չինաստան բանակցությունները տևել են 12 ժամ

ԱՄՆ-Չինաստան բանակցությունները տևել են 12 ժամ

Սեպտեմբերի 16-17-ը Մալթայում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի և Չինաստանի արտգործնախարար Վան Յիի և նրանց պատվիրակությունների միջև բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 12 ժամ․ այս մասին հանդիպմանը նվիրված հատուկ հեռախոսային ճեպազրույցում հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը․

 

«Երկու օրվա ընթացքում շուրջ 12 ժամ միասին ենք անցկացրել»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ խոսքը մի շարք հանդիպումների մասին է։