Զինված մարդկանցով ուղղաթիռները ներխուժել են Իրկուտսկի մոտ գտնվող նավթային ընկերություն

Զինված մարդկանցով ուղղաթիռները ներխուժել են Իրկուտսկի մոտ գտնվող նավթային ընկերություն

Մի քանի տասնյակ զինված մարդիկ ուղղաթիռով իջեցվել են Իրկուտսկի մարզի Կիրենսկի շրջանի Դուլիսմա նավթային ընկերության տարածք, հայտնում է SHOT Telegram ալիքը։

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք աշխատակիցներին պառկացրել են գետնին, որից հետո տիրացել են բոլոր փաստաթղթերին։ Ըստ SHOT-ի՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին՝ ձեռնարկության սեփականատերերի միջև դատավարության ժամանակ։ Նրանք փորձել են խնդիրը լուծել դատական կարգով, սակայն չեն կարողացել պայմանավորվել, թե ում է բաժին ընկնում գործարանը։ Այնուհետ, հեռուստաալիքի տվյալներով, զինված և դիմակավորված զինյալները վայրէջք են կատարել ձեռնարկության տարածքում և ներկայացել որպես մասնավոր անվտանգության ընկերության աշխատակիցներ։

 

Նրանք իրենց մոտ փաստաթղթեր են ունեցել, որոնք թույլ էին տալիս տիրանալ ընկերությանը:

 

«Դուլիսմա»-ին կապում են գործարար Ալեքսեյ Խոտինի անվան հետ, որը նախկինում մեղադրվել է հարկերից խուսափելու համար։ Մայիսին Մոսկվայի դատարանը Խոտինից հօգուտ պետության գանձել է ավելի քան 192 միլիարդ ռուբլի։