Մեքսիկայի Բաջա Կալիֆորնիա նահանգի ափերի մոտ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը:
Օջախի խորությունը 10 կիլոմետր է՝ ասվում է ծառայության Twitter-ի միկրոբլոգում:
Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունից հայտնել են, որ կապ են հաստատել տեղի վարչակազմերի և քաղաքացիական պաշտպանության կոմիտեների հետ երկրաշարժի գոտում իրավիճակի նախնական գնահատման համար:
Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում։