Թագուհու մահը Անգլիային 6 միլիարդ դոլարից ավել վնաս կբերի. ահա թե ինչ է սպասվում

Թագուհու մահը Անգլիային 6 միլիարդ դոլարից ավել վնաս կբերի. ահա թե ինչ է սպասվում

Հասմիկ Հարությունյանը գրում է.

 

Որքան կարժենա Թագուհու մահը Բրիտանիայի տնտեսության վրա

 

Մի քանի ամիս առաջ, երբ կրկին լուրեր էին տարածվել Եղիսաբեթ 2-ի առողջական վիճակի վատթարացման մասին, տնտեսագետները հաշվարկել էին, թե Թագուհու մահն ինչ կարժենա Մեծ Բրիտանիայի համար: Բացի բարոյական հսկայական վնասից, որը կապրի բրիտանացի ժողովուրդը, որովհետև Թագուհին Մեծ մոր, ապահովության և անվտանգության խորհրդանիշ էր, բրիտանական տնտեսությունը մեծ վնաս կկրի:

Ըստ բրիտանացի մասնագետների, 1.5-ից մինչև 6 մլրդ ֆունտ ստեռլինգի վնաս կկրի տնտեսությունը: ԵՎ դա դեռ չհաշված հուղարկավորության ծախսերը:

 

Նման ահռելի ֆինանսական կորուստն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ սգո 12 օրերի ընթացքում մահվան պահից մինչև հուղարկավորության օրը ամբողջ թագավորությունում գործարար և աշխարհիկ կյանքը կանգ կառնի: Որոշ ժամանակով փակ կլինեն բանկերը, ֆոնդային շուկան, հեռուստաընկերություններում ժամանցի բոլոր հաղորդումները ժամանակավորապես կդադարեցվեն: Թատրոններում և համերգասրահներում նույնպես ժամանակավորապես կդադարեցվեն ժամանցային, կատակերգական ներկայացումները, համերգներն ու զվարճալի շոուները: Դա նշանակում է, որ զվարճանքի ոլորտը կկրի հսկայական ֆինանսական կորուստներ:

 

Թագուհու հուղարկավորության օրը կհայտարարվի ոչ աշխատանքային օր, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հրաժեշտ տալ:

Հրատապ կարգով կփոխվի միապետի դիմանկարը բոլոր թղթադրամների և մետաղադրամների վրա:

 

Ըստ վիճակագրության թագուհու հուղարկավորության արարողությանը կհետևի 3 միլիարդ մարդ:

 

Ըստ կարգի, Բուքինգհեմյան պալատը հուղարկավորության համար կպատվիրի 2 միլիոն հատ վարդ սրահը զարդարելու համար:

77

Поделились: 1