Թուրքիայում ցույցերը ավելի են շատանում. ինչ է կատարվում

Թուրքիայում ցույցերը ավելի են շատանում. ինչ է կատարվում

Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում, բողոքի ցույցեր են անցկացվել թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին։ Տեղեկությունը հաղորդում է Interfax-ը' հղում անելով Halk TV-ին։ Ցուցարարները պահանջել են Էրդողանի կառավարության հրաժարականը։ Ակցիաներն անցել են ոստիկանների հետ բախումներով, ցույցերի մասնակիցներին ցրելու համար կիրառվել են հատուկ միջոցներ, կան բերման ենթարկվածներ։

 

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Նոյեմբերի 23-ին 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 13․42-ի։

 

Նշենք, որ թուրքական լիրան նախօրեին դարձել է աշխարհում ամենաշատ արժեզրկված դրամական միավորը։ Արժեզրկման հերթական ռեկորդները գրանցվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տնտեսության վերաբերյալ հայտարարություններից հետո։