Apple-ը դադարեցրել է վաճառքը Թուրքայում՝ լիրայի կտրուկ անկման ֆոնին

Apple-ը դադարեցրել է վաճառքը Թուրքայում՝ լիրայի կտրուկ անկման ֆոնին

Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը Թուրքիայում՝ երկրի ազգային արժույթի պատմական անկման պատճառով։ Թուրք քաղաքացիները, որոնք փորձում են առցանց պատվերներ կատարել, բախվում են հայտարարության, որտեղ ասվում է. «Այս ապրանքը ներկայումս հասանելի չէ»: Սոցցանցերի օգտատերերը ենթադրում էին, որ ամերիկյան կորպորացիան շուտով կվերանայի իր ապրանքների գները թուրք սպառողի համար, քանի որ անցած երեքշաբթի լիրան իջավ՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 13,45 լիրա։

 

Ամերիկյան թվային ընկերությունը հայտարարություն դեռ չի արել իր քայլի մասին։