Լիբանանի բանակը ձերբակալել է Բեյրութի բախումների մեջ կասկածվող 9 մարդու

Լիբանանի բանակը ձերբակալել է Բեյրութի բախումների մեջ կասկածվող 9 մարդու

Լիբանանի բանակը հայտարարել է Բեյրութում զինված բախումների մասնակցության մեջ կասկածվող ինը կասկածյալի ձերբակալման մասին: Այս մասին նշվում է բանակի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ, գրում է ТАСС-ը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք գրոհել են Բեյրութի կենտրոնական հատվածը՝ կրակ բացելով ցուցարարների ուղղությամբ։ Փողոցներում տեղի են ունենում լայնածավալ մարտեր՝ դիպուկահարների և նռնականետերի կիրառմամբ։

«Հեզբոլլայի» և «Համասի» ներկայացուցիչները հայտարարել են, որ կապ չունեն տեղի ունեցածի հետ և հորդորում են բնակիչներին դուրս չգալ։

 

Լիբանանյան բանակայինները պաշտոնապես զգուշացրել են, որ ոչնչացնելու են յուրաքանչյուրին, ով զենքով կհայտնվի Բեյրութի փողոցներում։