Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի ճամբարը գնդակոծության է ենթարկվել

Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի ճամբարը գնդակոծության է ենթարկվել

Իրաքի հյուսիսում ՝ Նինավա նահանգում գտնվող թուրքական բանակի ճամբարը ենթարկվել է հրթիռակոծության, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է իրաքյան «Շաֆաքը»։

 

«Մոսուելկան ճամբարը, որը գտնվում է Մոսուլի հյուսիսում, որտեղ տեղակայված է թուրքական բանակը, ենթարկվել է հրթիռակոծության: Ճամբարի մոտակայքում ընկել է հինգ հրթիռ, որոնցից երեքը պայթել են, մյուս երկուսը' ոչ », – ասել է աղբյուրը:

 

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին: Հյուսիսային Իրաքում PKK- ի հենակետեր կան, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում: