Թուրքական լիրայի արժեզրկման պատմական նոր ռեկորդ է գրանցվել

Թուրքական լիրայի արժեզրկման պատմական նոր ռեկորդ է գրանցվել

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան սեպտեմբերի 24-ին դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել։

 

Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2020թ. հունիսի 1-ին, 1 դոլարի դիմաց՝ 8.8008 լիրա թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 8.8612 լիրա փոխարժեքով:

Եվրո-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ունի՝ 1 եվրո/10.38 լիրա։  Ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքը հետևյալն է՝ 1 ֆունտ ստելինգ / 12.12 լիրա։