Փողոցային կրակոցների հետևանքով դեռահաս է մահացել

Փողոցային կրակոցների հետևանքով դեռահաս է մահացել

Առնվազն մեկ դեռահաս մահացել է, ևս երկուսը վիրավորվել են ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի ավտոբուսի կանգառում հնչած կրակոցների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Կրակոցների հետևանքով տուժածները եղել են տեղի դպրոցի աշակերտներ, ովքեր ավտոբուսի են սպասելիս եղել:

 

Ոստիկանության տվյալներով՝ կրակոցներն արձակվել են այդ հատվածով անցնող ավտոմեքենայից:

 

Իրավապահները հետաքննում են միջադեպը և փորձում են հայտնաբերել մեղավորին՝ պարզելու արարքի պատճառները: