Air France-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել

Air France-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել

Ֆրանսիական Air France ավիաընկերության ուղևորափոխադրող ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Փարիզ AF393 չվերթը, թռիչքի կեսից վերադարձել է Պեկինի օդանավակայան: Պատճառը ինքնաթիռի ներսում կրակի առաջացումն է եղել:

 

Մասնավորապես, ինքնաթիռի հետնամասում պայթյունի ձայն է լսվել և սկսել է սև ծուխ բարձրանալ:

Միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել: