Պելեն  տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք.մանրամասներ

Պելեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք.մանրամասներ

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն կրկին տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի մարզական պարբերականին:

 

Հիշեցնենք, որ բրազիլացին հոսպիտալացվել էր օգոստոսի 30-ին Սան Պուլոյի մասնավոր հիվանդանոցում: 80-ամյա Պելեն հայտնել էր, որ հիվանդանոց է տեղափոխվել նախապես ծրագրված հետազոտություններն անցնելու համար, որոնք հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

 

Սեպտեմբերի 6-ին հայտնի էր դարձել, որ նախկին մարզիկը հաստաղու քաղցկեղի հեռացման վիրահատության է ենթարկվել: Սեպտեմբերի 14-ին նրան տեղափոխել էին սովորական հիվանդասենյակ: