Հայտնի է Պուտինի   ինքնամեկուսանալու պատճառը

Հայտնի է Պուտինի ինքնամեկուսանալու պատճառը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացել է, քանի որ երեկ ողջ օրվա ընթացքում շփվել է աշխատակցի հետ, ով հիվանդացել է կորոնավիրուսով:

 

Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ՌԴ նախագահը տեղեկացրել է կառավարության անդամների և «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարների հետ տեսակապով անցկացված խորհրդակցության ընթացքում:

«Դուք արդեն գիտեք, ես ստիպված եղա հետաձգել Տաջիկստան այցը, կապված նրա հետ, որ իմ մոտ շրջապատում մի քանի մարդ հիվանդացել է և այդ աշխատակիցներից մեկն աշխատում է ինձ հետ: Նա պատվաստված է եղել, նրա հակամարմինները նվազել են ու ևս մեկ անգամ է պատվաստվել, ամենայն հավանականությամբ, իմ կարծիքով, արդեն ուշացած: Կրկնապատվաստումից հետո երեք օր անց նա հիվանդացել է»,- ասել է Պուտինը:

 

Միաժամանակ նա հստակեցրել է, որ իր հակամարմինները շարունակում են բարձր լինել պատվաստումից հետո: «Տեսնենք գործնականում, կյանքում դրանք ինչպես կդրսևորվեն: Հույս ունեմ, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է և «Սպուտնիկ Վի»-ն իրական կյանքում ցույց կտա իր բարձր պարամետրերը կորոնավիրուսից պաշտպանվելու ընթացքում»,- ասել է Պուտինը: