Ղազախստանում հայտարարել են Աֆղանստանի նոր իշխանությունների հետ շփումներին պատրաստակամության մասին

Ղազախստանում հայտարարել են Աֆղանստանի նոր իշխանությունների հետ շփումներին պատրաստակամության մասին

Ղազախստանը պատրաստ է կապեր հաստատել Աֆղանստանի նոր իշխանությունների հետ՝ հումանիտար խնդիրները լուծելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը:

«Ղազախստանն այն կարծիքին է, որ Աֆղանստանը պետք է դառնա կայուն, ինքնիշխան եւ միասնական պետություն, որոնք խաղաղությամբ են ապրում իրենց հարեւանների հետ: Մենք պատրաստ ենք կառուցողական եւ գործնական կապեր ստեղծել նոր իշխանությունների հետ, ամենից առաջ սուր հումանիտար խնդիրները լուծելու նպատակով, որոնց բախվել է այդ բազմաչարչար երկիրը»,-ասվում է Տոկաեւի մեկնաբանության մեջ, որը տարածվել Է նրա մամուլի ծառայության կողմից:

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ միջազգային հանրակցությունն այս բեկումնային պահին Աֆղանստանին չպետք է միայնակ թողնի ընթացիկ դժվարությունների հետ:

«Ընդհակառակը, մենք պետք է տնտեսական եւ կայուն զարգացման գաղափարն ինտեգրենք Աֆղանստանի նկատմամբ ապագա բոլոր գործողություններին ու պլաններին»,-ասել է Տոկաեւը:

«Հուսով եմ, որ թալիբները կապացուցեն, որ իրենք իրականում կողմնակից են ավելի չափավոր դիրքորոշումների եւ բաց են բանակցությունների համար՝ ձեւավորվելով իսկապես միասնական, ներառական եւ ներկայացուցչական ազգային կառավարության»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: