Նման բան չեք տեսել. քույրերին ավտոմատով սպանում են ուղիղ եթերով. սարսափելի տեսանյութ

Նման բան չեք տեսել. քույրերին ավտոմատով սպանում են ուղիղ եթերով. սարսափելի տեսանյութ

Բրազիլիայում 18-ամյա երկվորյակներ Ամալի և Ամանդա Ալվեսին հայտնաբերել են մահացած: Տեղի բնակիչները անմիջապես զանգահարել են իրավապահներին, ովքեր աղջիկների սպանության կասկածանքով ձերբակալել են 17-ամյա պատանու: Հանցագործը ստիպել է աղջիկներին ծնկի գալ և հավաքել իրենց մազերը, այնուհետև կրակել է նրանց գլխի հետեւի հատվածում՝ նկարահանելով և հեռարձակելով ամենը Instagram-ում: Այնուհետև նա եւս երկու գնդակ է արձակել քույրերից մեկի, իսկ չորսը` մյուսի վրա, գրում է Daily Mail-ը: Բրազիլական Diario do Noreste պարբերականը հաղորդում է, որ ենթադրյալ մարդասպանն արդեն 7 անգամ ձերբակալված է եղել: Վերջին երկու տարվա ընթացքում նա մեղադրվել է զենք պահելու, գողության և դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Քույրերի դաժան սպանության պատճառն այն է, որ նրանք իբր շատ բան գիտեին դեպքերի մասին, որոնցում ներգրավված էին տեղի թմրանյութեր վաճառողները: Ամանդան ունի երեք տարեկան դուստր, Ամալիան՝ վեց ամսական որդի: