Իսրայելի մայրաքաղաքը արյան ու կրակի մեջ (տեսանյութ)

Իսրայելի մայրաքաղաքը արյան ու կրակի մեջ (տեսանյութ)

Պաղեստինաիսրայելական հակամարտության սրման ֆոնին Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» շարժման «Ալ-Քասամ բրիգադ» ռազմական թևը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել հարվածները Իսրայելի ուղղությամբ, նույնիսկ Երուսաղեմի հարցում «կարմիր գծեր չկան»:

«Մենք հարվածել ենք Թել Ավիվին, Երուսաղեմին, Դիմոնային և այլ քաղաքների և մենք դեռ բան ունենք առաջարկելու այս ճակատամարտում: Եթե դա վերաբերում է Երուսաղեմին և Ալ-Աքսա մզկիթին, ապա կարմիր գծեր չկան, և Թել Ավիվի վրա կրակելը մի բաժակ ջուր խմել է մեզ համար», – ասել է Ալ-Քասամ բրիգադի խոսնակ Աբու Ուբայդան իրենց կայքի ուղիղ եթերում:

Ավելի վաղ իսրայելական բանակի խոսնակը հայտնել էր, որ բանակը պատրաստվում է ցամաքային գործողության Գազայում, սակայն այն իրականացնելու հրամաններ չկան: