Տարածաշրջանում Հայաստանը ամենարդյունավետն է պայքարում կորոնավիրուսի դեմ. Վրաստանում վարակակիրները 5 անգամ ավելի են

Տարածաշրջանում Հայաստանը ամենարդյունավետն է պայքարում կորոնավիրուսի դեմ. Վրաստանում վարակակիրները 5 անգամ ավելի են

Տարածաշրջանում Հայաստանը ամենարդյունավետն է պայքարում կորոնավիրուսի դեմ. Վրաստանում վարակակիրները 5 անգամ ավելի են:

 

Հայաստանում, գոնե վերջին շաբաթվա տվյալներով, կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսի ամենաօրյա թվերի եւ միտումների որոշակի նվազում ունենք։ Հայաստանում տիրող իրավիճակը փորձենք համեմատել Վրաստանի հետ, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, ի տարբերություն Հայաստանի, զգալիորեն շատ է։

 

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 218,681 դեպք, իսկ վերջին 1 օրվա ընթացքում՝ 356 դեպք։

 

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուս վարակման 319,266 դեպք, իսկ վերջին 1 օրվա ընթացքում՝ 1,547 դեպք:

 

Ստացվում է, որ Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, ընդհանուր վարակվածների թիվը 100,000-ով ավել է, իսկ օրական վարակվածների թվով Վրաստանը Հայաստանին գերազանցում է 5 անգամ։