6 տարեկան երեխան պատահաբար սպանել է մորը

6 տարեկան երեխան պատահաբար սպանել է մորը

ՌԴ Կուրսկի շրջանում 6-ամյա տղան նստել է ավտոմեքենայի ղեկին և վրաերթի ենթարկել մորը։ Այս մասին հայտում է ТАСС-ը։Նախնական տվյալներով՝ 2015 թվականին ծնված անչափահասը նստել է ավտոմեքենայի ղեկին, գործի դրել շարժիչը և ետ շարժվելիս վրաերթի ենթարկել մորը, ով հայտնվել է այդ մեքենայի և կայանած Nissan Murano-ի միջև։ 

 

Ստացված վնասվածքներից հետո կինը հիվանդանոցում մահացել է։ Ընթանում է հետաքննություն։