Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է

Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է

Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների եւ ԵԱՏՄ դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:

Այս մասին տեղեկացնում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքից:

Այս նիստին ըստ ամենայնի կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ հենց այդ պատճառով էլ կառավարության վաղվա նիստը կսկսվի մեկ ժամ շուտ: