Քանի զոհ ունի ադրբեջանը. հրապարակվել է պաշտոնական թիվ

Քանի զոհ ունի ադրբեջանը. հրապարակվել է պաշտոնական թիվ

Ադրբեջանի զինվորական դատախազության կողմից իրականացվել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավելի քան 2 հազար 889 զոհված անձանց դիերի նույնականացում։

 

«1481 զոհվածի նույնականացումը կատարվել է բացառապես հատուկ փորձաքննությունների, ներառյալ' ԴՆԹ անալիզների օգնությամբ»,- տեղեկացնում է երկրի զինդատախազությունը։

Աղբյուրը չի հայտնում՝ քանի զոհվածի նույնականացում դեռևս չի կատարվել, սակայն նշում է, որ անհետ կորած համարված 386 զինծառայողներից 362-ի դին նույնականացվել է և փոխանցվել ընտանիքներին: