Ռուսաստանի համբերությունը հատեց. 200 հոգի վերացրեցին

Ռուսաստանի համբերությունը հատեց. 200 հոգի վերացրեցին

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Սիրիայի Պալմիրա քաղաքի մոտակայքում իրականացրած ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է 200 ահաբեկիչ: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը:

Ռուսական օդուժին պատկանող օդանավերը ռմբակոծել են ահաբեկիչների ուսումնամարզական հենակետերը: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, ծովակալ Ալեքսանդր Կարպովը հայտարարել է, որ ռուսական օդանավերը հարվածներ են հասցրել ահաբեկիչների երկու թաքստոցների ուղղությամբ:

Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է նաև 24 տրանսպորտային միջոց և 500 կգ պայթուցիկ: