Պուտինը հայտարարել է ՌԴ զինված ուժերի բացառիկ հնարավորությունների մասին

Պուտինը հայտարարել է ՌԴ զինված ուժերի բացառիկ հնարավորությունների մասին

Ռուսաստանի զինված ուժերը բացառիկ հնարավորություններ ունեն լուծելու առանձնահատուկ կարևորության և բարդության առաջադրանքներ: Այս մասին «Հատուկ գործողությունների ուժերի» օրվա առթիվ իր շնորհավորանքում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Այսօր մենք կարող ենք հիմնավոր ասել, որ Ռուսաստանն ու մեր զինված ուժերը՝ հատուկ կարևորության և բարդության խնդիրներ լուծելու բացառիկ հնարավորություններ ունեն», - ասել է Ռուսատանի Դաշնության նախագահը:

 

Նա նշել է, որ զինված ուժեն ունեն «կոփված, փորձված մարտիկներ», որոնք պատրաստ են «գործել ոչ ստանդարտ իրավիճակներում աշխարհի ցանկացած կետում, եթե դա են պահանջում հայրենիքն ու դրա անվտանգության շահերը»:

 

Ըստ նրա, զինծառայողները բազմիցս ապացուցել են դա, «երբ հաղթել են» ոչ թե թով, այլ հմտությամբ»՝ կործանարար հարվածներ հասցնելով ահաբեկիչներին, ռիսկի դիմելով՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»:

 

Ավելի վաղ Պուտինը «Հայրենիքի պաշտպանի օրվա» առթիվ իր շնորհավորանքում նշել էր, որ երկրի բանակն ու նավատորմը պատրաստ են պատասխանել բարդ մարտահրավերներին՝ գործելով արդյունավետ և վճռական: