Մադրիդի Կոլմենարեխո բնակավայրում քաղաքացիական գվարդիան հետաքննում է խմբակային բռնաբարության մասին դիմումը, որը տեղի է ունեցել ապօրինի խնջույքի ժամանակ, որին մասնակցում էին «Գայթակղությունների կղզի» (La isla de las tentaciones) ռեալիթի շոուի մասնակիցները:
Նշվում է, որ միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվել։
«Դա խնջույք չէր: Դա օրգիա էր », - տեղեկացրել է ոստիկանության աղբյուրը:
Ըստ 20minutos-ի, վարձակալված տանը հավաքվել էին շուրջ 50 երիտասարդներ, այդ թվում ՝ հեռուստաշոուի մասնակիցներն, այնտեղ հրավիրված էին նաև հեռուստատեսության այլ աստղեր, ովքեր հրաժարվեցին գալ:
Զոհերից մեկի զեկույցով, իրեն առաջարկել են խմիչք, որից հետո նա ուշաթափվել է: Երբ նա ուշքի է եկել,հիշել է, որ այդ վիճակում իրեն ստիպել են բռնի սեռական կապ ունենալ հինգ կամ վեց տղամարդու հետ:
Տեղեկությունը ՝ iz.ru