Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ ԼՂ հակամարտության համատեքստում. Զոհրաբ Մնացականյան

Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ ԼՂ հակամարտության համատեքստում. Զոհրաբ Մնացականյան

Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ  Լեռնային  Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կհամաձայնի արդյոք Հայաստանը Թուրքիայի մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին:

 

«Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարեւան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունը նախագծելու հնարավորություն: Հակամարտությունը օգտագործելու և իր իշխանությունը նախագծելու համար տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային մեծ տառապանքներ պատճառելու այդպիսի քաղաքականությանը պետք է դիմադրել, այլ ոչ թե խրախուսել»,- ասել է Մնացականյանը:

 

Նախարարի խոսքով' որևէ մեկը, ներառյալ Թուրքիան, չի կարող ասել, որ այդ երկիրը գործել է որպես անկողմնակալ կամ չեզոք դերակատար Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:

 

«Հենց Թուրքիան մերժեց հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից հայտարարված մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչը, մինչև Ադրբեջանն այդ կապակցությամբ կարծիք կարտահայտեր», - ընդգծել է Մնացականյանը: