Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչից հետո Էրդողանի կնոջը թանկարժեք Hermes պայուսակը բուռն քննարկումների առիթ է տվել

Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչից հետո Էրդողանի կնոջը թանկարժեք Hermes պայուսակը բուռն քննարկումների առիթ է տվել

Թուրքիայում սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են երկրի առաջին տիկին Էմինե Էրդողանին ֆրանսիական Hermes ապրանքանիշի 50 000 դոլար արժողությամբ պայուսակ օգտագործելու համար, գրում է ahvalnews.com կայքը։

 

«Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոկոտի մասին կոչերից հետո ակնկալում ենք, որ Էմինե Էրդողանը Թաքսիմ հրապարակում կայրի ֆրանսիական արտադրության իր պայուսակները»,-իր թվիթերյան էջում գրել է թուրք օգտատերերից մեկը։

 

Հայտնի է, որ նմանատիպ հայտարարություններին արձագանքել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը նշել է, որ առաջին տիկինն առաջինը պետք է բոյկոտի ֆրանսիական ապրանքները։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանխոսնակն էլ ի պատասխան հայտարարել է, որ նման հորդորը  «կնոջ նկատմամբ բռնության օրինակ» է:

 

Հայտնի է, որ թուրք-ֆրանսիական հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին նախագահ Էրդողանը կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները: