Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են հակամարտությունների կարգավորման ուղղությամբ. Լավրով

Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են հակամարտությունների կարգավորման ուղղությամբ. Լավրով

եռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ընդգրկվածությունն ունի իր նրբերանգները: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է ասել «Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում:

 

Լավրովն ասել է՝ Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են լարվածության օջախներում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: «Գաղտնիք չէ, որ մեր մոտեցումները մի շարք վիճելի տարածաշրջանային հարցերի լուծմանը օբյեկտիվորեն կարող են նաև զգալիորեն տարբերվել»,- հիշեցրել է ՌԴ ներկայացուցիչը:

 

ՌԴ ԱԳ նախարարն ասել է՝ հօգուտ հակամարտության բացառապես քաղաքական կարգավորման արտահայտվել են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները: