ԵՄ-Թուրքիա հարաբերությունները սրվել են

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները սրվել են

Եվրամիության ու Թուրքիայի միջև լարվածությունն ավելի է սրվել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան վիճակը: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

 

Եվրամիության մի քանի պաշտոնատար անձինք խիստ քննադատել են Ռեջեփ Էրդողանի մեկնաբանությունները, իսկ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը պետք է փոխի իր մոտեցումը, եթե չի ցանկանում խափանել իր երկրի հետ երկխոսությունը վերսկսելու ԵՄ փորձերը:

 

Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պետք է ստուգի իր հոգեկան առողջությունը: Նա մեկնաբանություններ է արել ի պատասխան Մակրոնի հայտարարությունների՝ Ֆրանսիայում արմատական մուսուլմանների ստեղծած խնդիրների վերաբերյալ, որոնք գործնականում օգտագործում են այն, ինչ Ֆրանսիայի ղեկավարն անվանել է «իսլամիստական անջատողականություն»: