Ահաբեկիչները Բաքվում գործի են անցել

Ահաբեկիչները Բաքվում գործի են անցել

Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նախազգուշացրել է երկրում գտնվող ամերիկացիներին Ստամբուլում եւ երկրի այլ շրջաններում հնարավոր ահաբեկչությունների մասին:

Դեսպանատունը հաղորդել է, որ ստացել է հավաստի տվյալներ Ստամբուլում պոտենցիալ ահաբեկչական հարձակումների եւ ԱՄՆ ու այլ օտարերկրյա քաղաքացիների առեւանգման հավանականության, այդ թվում՝ ԱՄՆ Գլխավոր քարտուղարության դեմ հարձակումների մասին: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ նախազգուշացումն արվել էր անվտանգության պայմանների շարունակական գնահատման արդյունքների հիման վրա:

Նախազգուշացումը հաջորդել է Սիրիայում «Ալ Քաիդա» ուժերի ուղղությամբ վերջերս կատարված ԱՄՆ օդային հարվածներին, ներառյալ վայրը, որտեղ, ինչպես հաղորդվում է, հավաքվում էին ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան առաջնորդները:

Հետաքրքիր է, որ այսօր նման վտանգի մասին է զգուշացրել նաեւ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը։ Դա կարող է նշանակել, որ կամ Անկարան ու Բաքուն որոշել են այդպիսով ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա, ինչը նրանց լրացուցիչ անգամ նույնացնում է ահաբեկչության հետ, կամ էլ ահաբեկիչները դուրս են եկել վերահսկողությունից։ Այս հանգամանքն էական է հատկապես Բաքվի պարագայում, քանի որ ահաբեկիչներին այստեղ ուղարկելով, Թուրքիան նպատակ ունի այդ թվում որոշակի շանտաժի տակ պահել Ալիեւին՝ նրա հնարավոր «թռնելու» դեպքի համար։