Մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ․ Մակրոն

Մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մենք երբեք չենք ընկրկի:

Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:

Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:

Մենք կշարունակենք:

Մենք հարգում ենք բոլոր տարաձայնությունները խաղաղության ոգով:
Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:

Մենք կշարունակենք:

Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»