Ալիևի հերթական զառանցանքը

Ալիևի հերթական զառանցանքը

Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ Բաքուն պատրաստ է այսօր ևեթ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը:

«Ես այդ մասին ասել եմ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում բանակցությունների ընթացքում։ Ընդամենը անհրաժեշտ է, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Իսկ հետո դիվանագետները պետք է աշխատեն»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ «Հայաստանը պետք է ճանաչի հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք սահմանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան»։