3 տասնյակ կոնգրեսականներ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ. ԱՀ ԱԳՆ

3 տասնյակ կոնգրեսականներ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ. ԱՀ ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է.

 

«Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Նյու Ջերսիից ընտրված կոնգրեսական Ֆրենք Փալոնը և երեք տասնյակ կոնգրեսականներ՝ թե՛ Հանրապետական և թե՛ Դեմոկրատական կուսակցություններից, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

 

Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի շարունակվող հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, ընդգծում է ԵԱՀԿ շրջանակում բանակցային գործընթացին Արցախի ուղղակի մասնակցության, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Արցախի միջև ճամփորդական և հաղորդակցության սահմանափակումների մեղմացման անհրաժեշտությունը»: