Հայտնի է ուսուցչի սպանության մեջ կասկածյալի անունը

Հայտնի է ուսուցչի սպանության մեջ կասկածյալի անունը

Figaro ֆրանսիական թերթը, վկայակոչելով դատական ոլորտում իր աղբյուրին, հայտնել է, որ Փարիզի արվարձանում ուսուցչի սպանության մեջ կասկածյալի անունը Աբդուլահ Ա․ է։

Թերթի տեղեկատվությամբ՝ 18-ամյա երիտասարդը ծագումով չեչեն է, նա ծնվել է Մոսկվայում: Ըստ թերթի, նա արմատական անձանց ցուցակում չի եղել, բայց Էրանյի համայնքում ավազակախմբի անդամ է եղել, որի անդամներից մեկը իսլամիստ է:

Ուրբաթ երեկոյան հանցագործը Փարիզի մերձակայքում գտնվող Քոնֆլանս-Սենտ-Օնորին նահանգի ուսումնական հաստատության մոտ գլխատել էր մի ուսուցչի: Ենթադրյալ մարդասպանին ոստիկանության սպաները գնդակահարել էին հարեւան Էրանյի համայնքում: Դատախազության հակաահաբեկչական վարչությունը միացել է սպանության գործի քննությանը:

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին պատմության ուսուցիչը դաս է անցկացրել, որում քննարկվել է խոսքի ազատությունը, եւ ցույց է տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: