ԱՄՆ-ում 70 տարում առաջին անգամ մահապատիժ կիրականացվի կնոջ նկատմամբ

ԱՄՆ-ում 70 տարում առաջին անգամ մահապատիժ կիրականացվի կնոջ նկատմամբ

ԱՄՆ-ում 70 տարում առաջին անգամ մահապատիժ կիրականացվի կնոջ նկատմամբ, ով մահվան է դատապարտվել դաշնային մակարդակով։  ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդած տեղեկությունը փոխանցում է ShantNews.am-ը:

 

Աղբյուրը գրում է, որ Լիզա Մոնտգոմերին մեղավոր է ճանաչվել 2004 թվականին հղի կնոջ դաժան սպանության մեջ։ Վճիռը կիրագործվի դեկտեմբերի 8-ին, մահացու ներարկման միջոցով։

 

Հունիսին ԱՄՆ դաշնային իշխանությունները հայտնել էին 2003 թվականից ի վեր առաջին անգամ մահապատիժների իրագործումը վերսկսելու մասին։