Ավագ սերժանտ Դանիելյանի գլխավորությամբ ոչնչացրել են ադրբեջանցի գնդապետին եւ առգրավվել կարևոր փաստաթղթեր

Ավագ սերժանտ Դանիելյանի գլխավորությամբ ոչնչացրել են ադրբեջանցի գնդապետին եւ առգրավվել կարևոր փաստաթղթեր

Կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ Հունանյանը, Ռաֆայել Կարապետյանը, Հայկ Դարբինյանը, սերժանտ Վահե Սահակյանն ու ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը: Լուրը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:

 

Տղաները, ավագ սերժանտ Մհեր Դանիելյանի հրամանատարությամբ, հերոսաբար մարտնչել են հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ: Ոչնչացված թշնամական ուժերի շարքում եղել է նաև գնդապետի կոչումով բարձրաստիճան սպա, որին անձամբ ոչնչացրել է ավագ սերժանտ Դանիելյանը՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ: Նշված տղաները բոլորն էլ ներկայացվել են պետական բարձր պարգևների և շուտով կստանան <<Արիության համար>> մեդալներ, իսկ շարքային Գոռ Հովհաննիսյանը ներկայացվել է <<Մարտական խաչ>>-ի ասպետության 2-րդ աստիճանի: