Ռուս տղամարդը բռնաբարել և սպանել է իր սիրուհու անչափահաս դուստրերին (տեսանյութ)

Ռուս տղամարդը բռնաբարել և սպանել է իր սիրուհու անչափահաս դուստրերին (տեսանյութ)

Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ռուս տղամարդու, ով կասկածվում է իր սիրուհու երկու անչափահաս աղջիկների բռնաբարության և սպանության մեջ:

 

Հանցագործության մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 15-ին:

 

Подъем Տելեգրամ ալիքը հայտնում է, որ 8 և 13 տարեկան երեխաների մայրը ծանոթացել է հանցագործի հետ համացանցում և դեպքից մեկ ամիս առաջ ուրիշ քաղաքից իր դուստրերի հետ տեղափոխվել է նրա մոտ:

 

 

Աշխատանքից տուն վերադառնալուց  հետո կինն իր դուստրերին մահացած է գտել: Աղջիկների մարմնի վրա եղել  են դանակով հասցրած բազմաթիվ վնասվածքներ:

 

Նշվում է, որ կասկածյալը դատապարտված է եղել և 2019 թվականի դեկտեմբերին ազատ է արձակվել: