Թուրքիայում շրջվել է ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը

Թուրքիայում շրջվել է ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը

Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:

 

«Պատահարի մանրամասները պարզում ենք»,- հավելել է գործակալության զրուցակիցը:

 

Ավելի վաղ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին գրել էր e1.ru պորտալը՝ վկայակոչելով իր աշխատակից Սերգեյ Պանինին, որը գտնվում էր վթարի վայրում:

 

Նրա խոսքով՝ իր մեքենայի մեջ մխրճվել է ավտոբուսը, իսկ երեք րոպե անց եւս մեկ ավտոբուս խփել է ծառին:

 

 

(Երկրորդ) ավտոբուսը շրջվել է ձախ կողքի վրա, ավելի ուշ զբոսաշրջիկներն ինձ պատմել են, որ սալոնում պոկվել են նստարանները:

 

Տուժել է մի քանի մարդ, նրանք ստացել են կոտրվածքներ, ուժեղ հարվածներ, գլխի վնասվածքներ»,- պատմել է ականատեսը: Նա հավելել է, որ վարորդը, որը տեղափոխում էր վիրավորներին, մոլորվել է սարերում և հազիվ է գտել ճանապարհը: Շտապօգնությունը մարդկանց տարել է միայն երկու ժամ անց:

 

Ճշտված տվյալների համաձայն՝ վթարից տուժել է յոթ մարդ, որոնք հանգստանալու ՝ին ժամանել Մոսկվայից և Մերձմոսկվայից: