TikTok-ը չի վաճառվի. ԱՄՆ-ում կհամագործակցի ամերիկյան Oracle Corp-ի հետ

TikTok-ը չի վաճառվի. ԱՄՆ-ում կհամագործակցի ամերիկյան Oracle Corp-ի հետ

TikTok-ը չի վաճառվի ԱՄՆ-ին: Չինական ByteDance ընկերությունը կհամագործակցի ամերիկյան Oracle Corp-ի հետ ԱՄՆ-ում ժամանցային վիդեոհավելվածի կիրառության համար: Այդ մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, գրում է Ամերիկայի Ձայնը: ByteDance- ը բանակցություններ էր վարում TikTok-ի ամերիկյան բիզնեսը հավանական գնորդներին վաճառելու շուրջ, քանի որ անցած ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր արգելել հավելածի կիրառությունն ԱՄՆ-ում, եթե այն չվաճառվի: Նախագահը մտահոգություններ էր հայտնել չինական TikTok-ի ամերիկացի օգտատերերի տվյալների անվտանգության շուրջ: ByteDance-ի գործարքը պետք է հաստատվի Միացյալ Նահանգների և Չինաստանի կառավարությունների կողմից: Ամերիկացի փորձագետների կարծիքով, սա շատ կարևոր գործարք է Oracle-ի համար և մեծ առաջընթաց: Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ջեյմս Լուիսի խոսքով՝ TikTok-ը շատ լավ կարողանում է տվյալներ ստանալ օգտատերերից, և հենց այդ պատճառով էլ չինական ընկերությունը չի ցանկանում վաճառել այդ չափազանց շահաբեր հավելվածը: Իսկ ամերիկյան Oracle-ը կարող է պաշտպանել ամերիկացի օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը: