Վրաստանում այսօր ավելի շատ մարդ է վարակվել քան Հայաստանում. ռեկորդային վատ թվեր և փաստեր

Վրաստանում այսօր ավելի շատ մարդ է վարակվել քան Հայաստանում. ռեկորդային վատ թվեր և փաստեր

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 165 նոր դեպք է հայտնաբերվել։ Համավարակի սկզբից ի վեր սա օրական ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հաղորդում է StopCov կառավարական կայքը։

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2392 դեպք: Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում COVID-19- ից ապաքինվել է 1,369 մարդ: Երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը 19 է։

Կարանտինում է գտնվում 5882 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ են գտնվում 390 հոգի։