Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք

 

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք, ևս 4 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է imedinews.ge կայքը' հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

 

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1278 դեպք, վարակվածներից 1058-ն առողջացել է, 17-ը' մահացել:

 

Վրաստանի 41 քաղաքացի բուժվում է արտերկրում:

 

7718 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 245 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

 

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 20 528 680 է, մահացել է 746 000 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: