Ողբերգական վթար․ Ուղևորատար գնացքը վթարի է ենթարկվել

Ողբերգական վթար․ Ուղևորատար գնացքը վթարի է ենթարկվել

banner770

Պորտուգալիայում վթարի է ենթարկվել գերարագ գնացքը։ Այս մասին հայտնում է Lusa գործակալությունը։

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Կոիմբրա շրջանում:

Նշվում է, որ գնացքը գծերից դուրս է եկել ճանապարհա-վերանորոգման աշխատանքներ կատարող մեքենայի հետ բախվելուց հետո:

Առնվազն մեկ մարդ զոհվել է, եւս 37-ը՝ վիրավորվել։ Տուժածների թվում 7-ը՝ ծանր վիճակում են։ Գնացքում ընդհանուր առմամբ եղել է մոտ 280 ուղևոր։ Վթարի մանրամասները չեն նշվում:

Աղբյուր' Փաստինֆո