Պուտինը շնորհավորական ուղերձ է ուղարկել Յակուբովիչին՝ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ

Պուտինը շնորհավորական ուղերձ է ուղարկել Յակուբովիչին՝ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ

banner770

Այսօր հայտնի հեռուսահաղորդավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Յակուբովիչը տոնում է իր ծննդյան 75֊ամյակը: 1991 թվականից նա, փոխարինելով Վլադիսլավ Լիստևին, վարում է «Հրաշքների դաշտ» («Поле чудес») հեռուստաշոուն: Նա արդեն 24 տարի շարունակ դրա մշտական վարողն է։  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Լեոնիդ Յակուբովիչին: Ուղերձը հրապարակվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Կրեմլի մամուլի ծառայության կողմից: «Տաղանդավոր և եռանդուն անձնավորություն, դուք միշտ աշխատում և ստեղծագործում եք ամբողջ նվիրվածությամբ, հեռուստադիտողներին տալիս վառ, դրական հույզեր: Նրանք բարձր են գնահատում ձեր անկեղծությունը, ձեր ցանկությունը' «Հրաշքների լեգենդար դաշտի» յուրաքանչյուր թողարկումը դարձնելու հետաքրքիր և հիշարժան», - ասվում է հաղորդագրության մեջ: ՌԴ նախագահը նրան մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարգավաճում իր «Հրաշքների դաշտ» նախագծում։