Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 318 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 318 նոր դեպք, մահացել է 7 մարդ

banner770

Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 318 նոր դեպք, բուժվել է 714 մարդ, մահացել' 7-ը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը' հղում տալով Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբին:

 

Ադրբեջանում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 31 878 դեպք, վարակվածներից 25 882-ը բուժվել է, 448-ը' մահացել: Ակտիվ դեպքերի թիվը 5548 է:

 

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 17 528 800 է, մահացել է 677 684 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 213 երկրում: