Թուրքիայում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր

Թուրքիայում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր

banner770

Թուրքիայի հարավային Մերսինի նահանգում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով մահացել են վարորդը և 5 զինծառայող։

 

Վթարից տուժած 30-ից ավելի զինծառայողի տեղափոխել են հիվանդանոց։ Վիրավոր զինծառայողներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր։

 

Նշվում է, որ այդ ավտոբուսը Մանիսա նահանգի Ալաշեհիր շրջանից Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն մեկնող թուրք զինծառայողներին էր տեղափոխում։