Ողբերգական դեպք․ ինքնաթիռը բնակելի շենքի է բախվել. կան զոհեր (լուսանկար)

Ողբերգական դեպք․ ինքնաթիռը բնակելի շենքի է բախվել. կան զոհեր (լուսանկար)

banner770

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն Վեսթֆալիա դաշնային մարզի Վեզել քաղաքում փոքր ինքնաթիռը բնակելի շենքի է բախվել, ինչի հետևանքով ամենաքիչը երկու մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է FOCUS Online հրատարակությունը'հղում տալով տեղի ոստիկանությանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ պատահարի հետևանքով կան նաև տուժածներ, այդ թվում'երեխա:

Շենքում ապրում է մեկ կամ երկու ընտանիք:

Վթարի պատճառները դեռևս պարզ չեն: