Արտակարգ դեպք․ 200 երեխա հայտնվել են հիվանդանոցում

Արտակարգ դեպք․ 200 երեխա հայտնվել են հիվանդանոցում

banner770

ԱՄՆ ավելի քան 20 նահանգներում երեխաների մոտ համակարգային բորբոքային արձագանքի համախտանիշի ավելի քան 200 դեպք է գրանցվել:  Այս մասին հայտնում է ABC News։

Աղբյուրի հաղորդմամբ այս համախտանիշտ ենթադրաբար կապված են կորոնավիրուսի հետ։ Հաստատված դեպքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա, այդ պատճառով բոլոր նահանգներում բժիշկներն ու առողջապահության ոլորտի պաշտոնյաները տեղեկատվությունը տրամադրել են լրագրողներին:

Դեպքերի մեծ մասը գրանցվել է Նյու Յորքում, տասնյակ դեպքեր են գրանցվել Նյու Ջերսիում և Միչիգանում: