Ողբերգական դեպք․ մահացել են 11 մարդ, որոնց թվում կան նաև երեխաներ

Ողբերգական դեպք․ մահացել են 11 մարդ, որոնց թվում կան նաև երեխաներ

Միջերկրական ծովում' Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, երեկ 11 մարդ է խեղդվել։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել մի լողափում, որն իշխանությունը փակել էր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է Masrawy–ը։

Բացահայտվել է Դյատլովի խմբի մահվան պատճառը. հետաքննությունը 8 տարի տևեց

Առավոտյան ժամը 5-ի սահմաններում պարեկայինների աչքին չընկնելու համար մի խումբ մարդիկ գնացել են լողափ։ Որոշ ժամանակ անց տղա երեխաներից մեկը սկսել է խեղդվել, մեծահասակները նետվել են նրան փրկելու, բայց նրանք էլ են մահացել։

«10 մարդ միաժամանակ խորտակվել են' փորձելով փրկել խեղդվող երեխային», – գրում է Akhbar el-Youm–ը' հղում անելով Ալեքսանդրիայի զբոսաշրջության կենտրոնական վարչությանը։

Ներկա պահին ջրից դուրս են բերել 6 հոգու դի, մյուսներին շարունակում են փնտրել փրկարարները։

Եգիպտոսի բոլոր լողափերը, բացի հյուրանոցների տարածքում գտնվողներից, կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ են մարտ ամսից։

Տեղական ԶԼՄ–ները հայտնում են, որ Փալմ Բիչը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, վաղուց է հայտնի իր վտանգավոր ջրերով։ Ամեն տարի այնտեղ ուժեղ հոսանքների և ժայռոտ ափերի պատճառով խորտակման բազմաթիվ դեպքեր են գրանցվում։